Բաժիններ՝

ԱԺ խորհուրդը որոշել է մի շարք հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնել մեկով

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը որոշել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Առողջապահության եւ սոցիալական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնել մեկով: Խորհուրդը նման որոշում է կայացրել մարտի 4-ի իր նիստում:

Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաև Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ ժամանակացույցը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս