Բաժիններ՝

«Նույնիսկ փորձագետները չգիտեն, թե ով կհաղթի ԱՊԼ-ն». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ տվյալ պահին նույնիսկ փորձագետները չգիտեն, թե ով կհաղթի Անգլիայի առաջնությունն ընթացիկ մրցաշրջանում: Գվարդիոլան կիսվել է նաև 28-րդ տուրի «Բորնմութի» հետ կայանալիք արտագնա խաղի սպասումներով:

««Բորնմութը» տանը միշտ շատ ուժեղ է: Այս թիմի խաղերը տանը և մրցակցի դաշտում խիստ տարբերվում են: Օրինակ՝ «Բորնումթը» ջախջախեց «Չելսիին» (4:0), այդ օրը նրանք հոյակապ էին խաղում: Հիմա ես անհանգստանում եմ միայն այդ խաղի համար, այլ ոչ թե չեմպիոնական մրցավազքի: Իմաստ չունի մտածել այն մասին, ինչը կատարվելու է ապագայում: Նույնիսկ փորձագետները չգիտեն, թե ով կհաղթի առաջնությունը»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sport-ը:

«Մանչեսթեր Սիթին» 28 խաղերում հավաքելով 68 միավոր՝ գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը: Առաջատար «Լիվերպուլից» Անգլիայի գործող չեմպիոնները հետ են մնում մեկ միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս