Ալեգրին ուզում է 5-րդ անգամ հաղթել Սերիա Ա-ն և հեռանալ «Յուվենթուսից», պաշտոնին հավակնում է Զիդանը
Իտալացին հոգնել է «Յուվենթուսում»: Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ուզում է հաղթել 5-րդ տիտղոսը Սերիա Ա-ում և հեռանալ ակումբից:
Տեղեկությունը Tuttosport պարբերականին հայտնել է մարզչին մոտ կանգնած աղբյուրը. հաղորդվում է, որ մրցաշրջանի վերջում Ալեգրին պլանավորում է հեռանալ պաշտոնից: Նրա տեղին հավակնում է Զինեդին Զիդանը. «Յուվենթուսի» ղեկավարությունը գտնում է, որ «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում երեք անգամ անընդմեջ հաղթանակից հետո ֆրանսիացին կլինի ճիշտ թեկնածու Եվրոպայում հաջողություններ գրանցելու համար:
Մոտ երեք ամիս առաջ Զիզուն դիմել էր «Յուվենթուսի» երկրպագուներին. «Ես հույս ունեմ շուտով գալ և անցկացնել ձեզ հետ որոշ ժամանակ»:
«Ռեալից» հեռանալուց հետո Զիդանը մնում է առանց աշխատանքի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը