Բաժիններ՝

Շուշիի արհեստագործական ուսումնարանում ձեռքի աշխատանքներ են պատրաստում

Շուշիում պատրաստվում են որմնաջահեր, մոմակալներ և նկարների շրջանակներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքները պատրաստվում են ատաղձագործության և մետաղամշակման բաժնի առաջին ու երկրորդ կուրսի աշկերտների կողմից, և դրանցից յուրաքանչյուրը ձեռքի յուրօրինակ աշխատանք է:

«Օգտագործվել են տեղական թանկարժեք փայտի տեսակներ, Դադիվանքի շրջակայքի բնական քարեր, ինչպես նաև արկերի պարկուճներ: Իրերը վաճառքի ենք հանում, և գնորդներն էլ շատ գոհ են»,- նշել է Վ. Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031