Բաժիններ՝

Twitter-ը թույլ կտա օգտատերերին՝ թաքցնել իրենց հաղորդագրությունների պատասխանները

Twitter-ը հայտարարել է նոր գործառույթի ստեղծման մասին, որն օգտատերերին հնարավորություն կընձեռի թաքցնել իրենց հաղորդագրությունների բացասական պատասխանները: Այդ մասին իր օգտահաշվում պատմել է ընկերության արտադրանքի գծով ավագ մենեջեր Միշել Յասմին Հաքը: Նա բացատրել է, որ Twitter-ն այդ կերպ ցանկանում է մարդկանց ավելի շատ գործառույթներ տալ իրենց կողմից ստեղծված թեմաների մոդերացիայի համար:

«Մենք տեսնում ենք, որ մարդիկ փորձում են իրենց զրույցները մաքրել բացասական մեկնաբանություններից՝ օգտագործելով արգելափակումը, ժապավենից հեռացնելը եւ գանգատներ ուղարկելը, բայց այս գործիքները ոչ միշտ են լուծում խնդիրը»,-նշել է նա:

Անցանկալի պատասխանները հնարավոր կլինի թաքցնել՝ սեղմելով «Կիսվել» կոճակը եւ ընտրելով «Թաքցնել թվիթը» հրամանը: Այդպիսով՝ մյուս օգտատերերը չեն կարողանա ինքնաբերաբար իրենց ժապավենում տեսնել բացասական մեկնաբանությունները: Դրանք ընթերցելու համար նրանց հարկ կլինի լրացուցչի «քլիք» անել:

Ինչպես նշում է TechCrunch պորտալը, նորամուծությունը թույլ կտա հաղորդակցությունը ցանցում դարձնել ավելի հարգալից, քանի որ օգտատերերը կհասկանան, որ իրենց հաղորդագրությունները կարող են թաքցնել: Ընդսմին պորտալն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ դրանից կարող են օգտվել անբարեխիղճ քաղաքական գործիչները, ովքեր չեն ցանկանա, որ իրենց բաժանորդները բացասական արձագանքներ տեսնեն իրենց աշխատանքի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս