Բաժիններ՝

Եվրամիությունում գործազրկությունը նվազել է մինչև դարասկզբի նվազագույն ցուցանիշ

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան հուսադրող է համարել գործազրկության ներկայիս ցուցանիշները Եվրամիությունում։ «2019 թվականի հունվարին Եվրամիությունում գործազրկության մակարդակը կազմել է 6,5 տոկոս, ինչը նվազման մասին է խոսում է 2018 թվականի հունվարի 7,2 տոկոսի նկատմամբ: Դա գործազրկության ամենացածր մակարդակն է, որը գրանցվել է 2000 թվականի հունվարին ամսական հաշվարկների շարքի սկսվելուց ի վեր»,- հայտարարել է մամուլի քարտուղարը Բրյուսելում կայացած բրիֆինգում:

Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրամիությունում գործազրկության մակարդակն աստիճանաբար նվազում էր վերջին հինգ տարվա ընթացքում:

Եվրոգոտու երկրներում գործազրկության մակարդակը 2019 թվականի հունվարին գրանցվել է 7,8 տոկոսի չափով, ինչը նվազում է նշանակում 2018 թվականի հունվարի 8,6 տոկոսի համեմատությամբ: «Սա 2000 թվականից ի վեր եվրոգոտում երբեւիցե գրանցված ամենացածր մակարդակն է»,-ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Եվրոպական վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի գնահատմամբ, 2019 թվականի հունվարին 28 երկրից բաղկացած Եվրամիությունում գործազուրկ էր 16,2 մլն մարդ, որոնցից 12,8 միլիոնը բաժին էին ընկնում եվրոգոտուն: 2018 թվականի հունվարի նկատմամբ գործազուրկների թիվը ԵՄ-ի 28 երկրում նվազել է 1,5 միլիոնով, իսկ եվրոգոտում՝ 1,2 միլիոնով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս