Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է դե Խեային աշխատավարձի բարձրացման հարցում

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրաժարվում է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեային տալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի կարգավիճակը:

Ինչպես հաղորդում է Daily Record-ը՝ հղելով լրագրող Դունքան Քասլսի փոդքասթ Transfer Window-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը չի կարող դե Խեային առաջարկել պայմանագիր, որում նշված աշխատավարձը հավասար լինի Ալեքսիս Սանչեսի և Պոլ Պոգբայի աշխատավարձերին:

Ամռանն իսպանացին պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», եթե ակումբը չկատարի աշխատավարձի վերաբերյալ իր պայմանները:

Ավելի վաղ դե Խեան հրաժարվել էր շաաբաթական ավելի քան 400 հազար եվրո աշխատավարձով պայմանագրից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս