ԲՈՒՀ-ի պաշտոնյան կոչ է անում մասնակցել մարտի 1-յան երթին. բաց նամակ
Բաց նամակ ԿԳ նախարարին և ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին (ԲՈՒՀ–ի պաշտոնյան կոչ է անում մասնակցել մարտի 1-յան երթի)
Այսօր բախվեցինք այս 9 ամիսների ամենատհաճ իրադրությանը… Մենք մեր ղեկավարման ամենասկզբից մինչ այսօր պայքարել ու պայքարում ենք քաղաքականությունը բուհից ամեն կերպ հեռու պահելու նպատակով, իսկ մարդիկ թքում են այդ ամենի վրա իրենց շահի, լավ ու հարմարավետ տեղավորվելու համար: Դե, դա անելու համար հատուկ տաղանդ է պետք, բայց տխրում ենք բուհի ուսանողության համար, որ հայտնվել է ձեր ձեռքերում…
Մեր բուհում նոր աշխատակցուհի ունենք. ԵՊԼՀ ռեկտորի նորանշանակ խորհրդական Մարինա Աբրահամյանը, որը վերջերս հանդիպում էր իրականացրել ուսանողների հետ, թռուցիկներ բաժանելու միջոցով հորդորել հետևել մի շարք էջերի, որից մեկը ինստագրամյան Bryusov news-ն է…
Այսօր այս էջում, որը ի դեպ ղեկավարում է նույն ինքը՝ նորանշանակ պաշտոնյան, տեղ է գտել «ամենաապաքաղաքական» կոչն ու միջոցառման մասին հայտարարությունը, որը երբևէ տեսել էինք: Սա այն իրադարձությունն է, որին շատերս գնալու էինք և մասնակցելու, բայց հանդես գա՞լ այսպիսի հայտարարությամբ… Այսպիսի հայտարարությամբ հանդես է գալիս բուհում աշխատող պետական պաշտոնյան. սա ոչ այլ ինչ է, հարգելինե՛րս, քան պաշտոնի չարաշահում, սա նշանակում է ստիպել ուսանողությանը մասնակցել քաղաքական երթի՝ կազմակերպված կոնկրետ քաղաքական ուժի կողմից, որովհետև շատ ուսանողներ կգան իրենց ցանկությամբ, շատերը կգան պարտավորված ու ակտիվ երևալու համար, շատերը կգան նրան ճանաչելու պարտավորվածությունից և այլն… Ո՞նց հասկանանք այս ամենը… ՀՀԿ-ից ավելի մեծ ու ախորժալի քայլերով անցո՞ւմ ենք կատարում ՔՊ-ի… Իհարկե, այս ամենի ետևում տեսնում եք ականջներ… հատկապես ԿԳ նորանշանակ փոխնախարարի՝ Գրիշա Թամրազյանի, բայց ինչևէ, նրան կանդրադառնանք հետո…
ՀՀ ԿԳ նախարար պարոն Հարությունյանից և մեր ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահից՝ պարոն Հակոբյանից պահանջում ենք պարզաբանում և գնահատական այս քայլին. նման մարդիկ խայտառակում են մեր բուհը, և թերևս իրավունք չունեն աշխատել այնտեղ՝ առավել ևս նման պատասխանատու աշխատանքի: Մեր ֆիզիկ ռեկտորից այլևս պարզաբանում, գնահատական, պատասխան չենք պահանջում, որովհետև նա ուղղակի խամաճիկ է…
Սիրելի՛ ուսանողներ, մեկ անգամ ևս խոսուն փաստերով համոզվե՛ք՝ բոլոր այն խոստումները բուհ-ը ապաքաղաքական պահելու, որոնք արվում էին ձեզ համար, սուտ էին, Ձեզ շարունակում են խաբել արդեն տեսանելի ու բացահայտ քայլերով…
Բաց նամակ ԿԳ նախարարին և ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին (ԲՈՒՀ-ի պաշտոնյան կոչ է անում մասնակցել մարտի 1-յան երթի)Այսօր բախվեցինք այս 9 ամիսների ամենատհաճ իրադրությանը… Մենք մեր ղեկավարման ամենասկզբից մինչ այսօր պայքարել ու պայքարում ենք քաղաքականությունը բուհից ամեն կերպ հեռու պահելու նպատակով, իսկ մարդիկ թքում են այդ ամենի վրա իրենց շահի, լավ ու հարմարավետ տեղավորվելու համար: Դե, դա անելու համար հատուկ տաղանդ է պետք, բայց տխրում ենք բուհի ուսանողության համար, որ հայտնվել է ձեր ձեռքերում… Մեր բուհում նոր աշխատակցուհի ունենք. ԵՊԼՀ ռեկտորի նորանշանակ խորհրդական Մարինա Աբրահամյանը, որը վերջերս հանդիպում էր իրականացրել ուսանողների հետ, թռուցիկներ բաժանելու միջոցով հորդորել հետևել մի շարք էջերի, որից մեկը ինստագրամյան Bryusov news-ն է… Այսօր այս էջում, որը ի դեպ ղեկավարում է նույն ինքը՝ նորանշանակ պաշտոնյան, տեղ է գտել «ամենաապաքաղաքական» կոչն ու միջոցառման մասին հայտարարությունը, որը երբևէ տեսել էինք: Սա այն իրադարձությունն է, որին շատերս գնալու էինք և մասնակցելու, բայց հանդես գա՞լ այսպիսի հայտարարությամբ… Այսպիսի հայտարարությամբ հանդես է գալիս բուհում աշխատող պետական պաշտոնյան. սա ոչ այլ ինչ է, հարգելինե՛րս, քան պաշտոնի չարաշահում, սա նշանակում է ստիպել ուսանողությանը մասնակցել քաղաքական երթի՝ կազմակերպված կոնկրետ քաղաքական ուժի կողմից, որովհետև շատ ուսանողներ կգան իրենց ցանկությամբ, շատերը կգան պարտավորված ու ակտիվ երևալու համար, շատերը կգան նրան ճանաչելու պարտավորվածությունից և այլն… Ո՞նց հասկանանք այս ամենը… ՀՀԿ-ից ավելի մեծ ու ախորժալի քայլերով անցո՞ւմ ենք կատարում ՔՊ-ի… Իհարկե, այս ամենի ետևում տեսնում եք ականջներ… հատկապես ԿԳ նորանշանակ փոխնախարարի՝ Գրիշա Թամրազյանի, բայց ինչևէ, նրան կանդրադառնանք հետո…ՀՀ ԿԳ նախարար պարոն Հարությունյանից և մեր ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահից՝ պարոն Հակոբյանից պահանջում ենք պարզաբանում և գնահատական այս քայլին. նման մարդիկ խայտառակում են մեր բուհը, և թերևս իրավունք չունեն աշխատել այնտեղ՝ առավել ևս նման պատասխանատու աշխատանքի: Մեր ֆիզիկ ռեկտորից այլևս պարզաբանում, գնահատական, պատասխան չենք պահանջում, որովհետև նա ուղղակի խամաճիկ է… Սիրելի՛ ուսանողներ, մեկ անգամ ևս խոսուն փաստերով համոզվե՛ք՝ բոլոր այն խոստումները բուհ-ը ապաքաղաքական պահելու, որոնք արվում էին ձեզ համար, սուտ էին, Ձեզ շարունակում են խաբել արդեն տեսանելի ու բացահայտ քայլերով…
Gepostet von Unofficial: ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ am Donnerstag, 28. Februar 2019