
«Սուլշերը Ֆերգյուսոնի հոգևոր զավակն է». Կանտոնա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան կիսվել է «Կարմիր սատանաների» մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի մասին կարծիքով:
«Սուլշերի մեջ երևում է ակումբի ոգին: Նկատելի է, որ դրանում նա ոգեշնչված է սըր Ալեքս Ֆերգյուսոնից: Նմանատիպ բան կար «Բարսելոնայում՝ Յոհան Կրոյֆի և Պեպ Գվարդիոլայի միջև: Սուլշերը Ֆերգյուսոնի հոգևոր զավակն է:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ չէ, որ կարող է դառնալ մարզիչ: Գտնում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ կարևոր է ունենալ մարդ, ով զգում է ակումբի ոգին, հասկանում է նրա կառուցվածքները: Ես կարծում եմ, որ Սուլշերին պետք է հիմնական հիմունքներով աշխատանք տան: Ես շատ ուրախ կլինեմ դրա համար»,- Կանտոնային է մեջբերում Mirror-ը:
Սուլշերը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինիոյի հեռացումից հետո՝ 2018թ. դեկտեմբերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը