![](/banners/BeFunky-design.jpg)
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/aff83f6658e2f9ec2f7f1b0bad419153.jpg)
Փետրվարի 23-ին, ժամը 07:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան – Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի (վարորդ` Դ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարները ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:
Լուսանկաը՝ Գագիկ Շամշյանի