
Ինչպես պատրաստել լյարդը, որպեսզի այն լինի համեղ, փափուկ և նուրբ

Բաղադրիչներ
1. Տավարի լյարդ – 600 գ
2. Սոխ – 1 հատ
3. Ձու – 1 հատ
4. Սխտոր – 3 ատամիկ
5. Սոդա – 0.5 թ/գ
6. Շաքարավազ – 1 թ/գ
7. Աղ – 1 թ/գ
8. Բուսայուղ՝ տապակելու համար
9. Եգիպտացորենի ալյուր
Պատրաստման եղանակը
1. Լվանալ լյարդը, չորացնել և կտրել խոշոր կտորների:
2. Պատրաստել մարինադ. հարել ձուն աղով, ավելացնել շաքարավազ, սոդա և ճզմած սխտոր:
3. Խառնուրդը լցնել լյարդի վրա և մարինացնել սառնարանում մոտ երկու ժամ:
4. Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել բուսայուղով:
5. Լյարդի կտորները թավալել եգիպտացորենի ալյուրի մեջ, հետո շարել այն տապակի մեջ, որտեղ տապակվել է սոխը: Մի փոքր էլ բուսայուղ ավելացնել և տապակել երկու կողմից:
6. Երբ լյարդը կարմիր կեղև կապի, վրան լցնել տապակած սոխը, խառնել, ծածկել կափարիչով և շոգեխաշել ցածր կրակի վրա մոտ 5 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը