Աշխարհի ամենամեծ ջինսը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում
Չիլիի Paris հանրախանութների ցանցը, որը պատկանում Է Cencosud միջազգային ընկերությանը, հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում աշխարհում ամենամեծ ջինսի ստեղծման համար: Այդ մասին գրել է UPI պորտալը:
Paris-ն ջինսը պատրաստել է Kansas նորաձեւության բրենդի հետ համագործակցությամբ եւ այն ներկայացրել Mall del Sur խանութում, որը գտնվում է Սան Խուան դե Միրաֆլորեսում, Պերու:
50 հոգուց բաղկացած խումբը կես տարի է ծախսել 22-հարկանի շենքի չափով տաբատը կարելու համար: Արդյունքում դրա երկարությունը կազմել է 65,5 մետր, իսկ լայնությունը՝ 42,6 մետր:
Նշվում է, որ ջինսն առեւտրական կենտրոնում կցուցադրվի մինչեւ շաբաթվա վերջը, ինչից հետո դրանից կկարեն բազմակի օգտագործման տասը հազար պայուսակ: Դրանք կվաճառվեն Paris խանութների ցանցում՝ պլաստիկե տոպրակների օգտագործման դեմ ակցիայի շրջանակներում: