72 տարեկան հասակում վախճանվել է «Կազինո» ֆիլմում եւ «Սոպրանո կլանը» սերիալում խաղացած իր դերերով հայտնի ամերիկացի դերասան Վիննի Վելլան:
Այսօր մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում նախարարների տեղակալներ, վարչության պետեր, ավագ մասնագետներ սկսել են ակտիվորեն անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
Մինչ այժմ մոտավորապես 2600 լրագրող է հավատարմագրվել Հանոյում ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը լուսաբանելու համար:
Մահվան ուրվականը Երևանի կամուրջներին է օրվա բոլոր ժամերին: Դեպքերի հոգեբանական ազդեցությունը բավական ծանր է, որոնց մեծ մասի հիմքում նյութական խնդիրն է: Ինքնասպանության բոլոր փորձերը անխտիր կարելի է կանխել, եթե տեղադրվեն տեսախցիկներ: Բարեբախտաբար մահվան «վճիռ կայացնող» կամուրջները Երևանում շատ չեն, եթե տեսախցիկի հսկողությունը տարածական ու որակական առումով բավարար է, ապա յուրաքանչյուր կամրջի վրա երկու տեսախցիկը բավական է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մարինա Տաշչյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
Վենեսուելայի կառավարող Միասնական սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր եւ ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ուգո Կարվախալը փետրվարի 21-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-ից մինչեւ 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էին ընդդիմադիրները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ «դեղին բաճկոնավորների» շարժումն արտացոլում է այն «վիթխարի կոլեկտիվ ձախողումը», որին ինքը նույնպես մասնակցություն է ունեցել:
ԱՄՆ-ը մտադիր է 200 ամերիկացի զինծառայողներից բաղկացած «ոչ մեծ խաղաղապահ զորակազմ» թողնել Սիրիայում՝ այդ երկրից իր զորքերի դուրսբերումից հետո:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել «Երկրապահի» ղեկավարի կարգավիճակին։ Մեր աղբյուրը պատմեց, որ գրեթե ամեն օր նա գնում է ԵԿՄ գրասենյակ, ծանոթանում փաստաթղթերին։
Փետրվարի 22-ին, ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թավշյա հեղափոխությունից հետո աղմկահարույց քրեական գործերի հարուցմանը զուգահեռ ավելացել են նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունները:
Կատալոնիայում առնվազն 53 մարդ է փետրվարի 21-ին տուժել տարածաշրջանի անկախության կողմնակիցների ակցիաների ընթացքում:
Իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուայդոն փետրվարի 21-ին հրապարակել է իր թիվ 001 «նախագահական» հրամանագիրը՝ երկիր մարդասիրական օգնության տեղափոխումը թույլատրելու մասին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:
«Փաստ» թերթը գրում է. «ԱՊՊԱ ոլորտի գործակալների պարբերաբար բռնկվող բողոքի ալիքները, պարզվում է, շատ ավելի խորը արմատներ ունեն։ Խնդիրը ASWA համակարգն է, որը ավտոապահովագրությունը կարգավորող, պատահարները ստանդարտացնող, բիզնես պրոցեսները պարզեցնող եւ, որ ամենակարեւորն է, կոռուպցիոն սխեմաները նվազագույնի հասցնող միասնական հարթակ է։
«Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո ամենադժվար կացության մեջ է հայտնվել ոստիկանությունը։ Եվ ամենաշատն է քննադատության թիրախում, եւ ոստիկանության աշխատակիցներն են դժգոհ, որ «հեղափոխությունն» իրենց աշխատավարձի վրա չազդեց, եւ իշխանության ներսում ոստիկանապետի աշխատանքից ոգեւորված չեն, եւ հանցագործությունների թվի ավելացում կա։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը մանրամասներ է ներկայացրել հունվարին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումից:
«Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին:
Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվանից խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Փաշինյանը հենց Վահե Գրիգորյանին է տեսնում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի պաշտոնում:
«Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները եւ դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես մտահոգիչ էին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ երկու փոխնախագահները՝ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը, ԱԺ են ներկայացրել «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքի նախագիծ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես մայրաքաղաքում ապօրինի շինությունների ապամոնտաժման ցավոտ գործընթացը սկսելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը գլխացավանքների մեջ է հայտնվել։ Նրա դեմ դատական հայցեր են հարուցվել, մի քանիսն էլ ճանապարհին են։
«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի հանդիպումները խախտել են վարչապետի ու նրա շրջապատի անդորրը։ Այն մակարդակի հանդիպումները, որ Արմեն Սարգսյանն ունեցավ Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, մտքերն իրար են խառնել։