
Փաշինյանը հենց Վահե Գրիգորյանին է տեսնում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի պաշտոնում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվանից խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Փաշինյանը հենց Վահե Գրիգորյանին է տեսնում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի պաշտոնում:
Հոկտեմբերին մեկ անգամ փորձ արվեց նրան ՍԴ անդամ դարձնելու ուղղությամբ: Սակայն ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ Վահե Գրիգորյանը չընտրվեց: Սակայն օրենքը թույլ տալիս է «կրկին փորձել», ու չի բացառվում, որ առաջիկայում եւս մեկ անգամ ներկայացվի նրա թեկնածությունը, այս անգամ արդեն՝ նոր ԱԺ-ին, որտեղ «Իմ քայլը» մեծամասնություն ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: