Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ դուր չի եկել արևմտյան տերություններին. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:

«Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, և վարչապետը փետրվարի 27-ին կմեկնի Թեհրան:

Ըստ մեր աղբյուրների, այցն իր բնույթով այդքան էլ լավ չեն «մարսում» նաև ՀՀ իշխանությունների՝ արևմտյան արժեքներ դավանող սեկտորի ներկայացուցիչները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս