Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը:
Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունները կկատարվեն մարտ-ապրիլ ամիսներին:
Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակազմում բունտ է հասունանում: Ընդվզումների պատճառները մի քանիսն են: 168.am-ի տեղեկություններով՝ աշխատակազմին վրդովեցրել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» (ՀԱՊԱԿ) նորանշանակ ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ բարդ հարաբերությունները և մի ամբողջ բաժանմունք կրճատելու նրա գաղափարը:
Ֆաբիո Պարատիչին հերքել է տրանսֆերային շշուկները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել ծանոթանալու Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասներին: Այս մասին փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Կառավարությունը սխալը սխալի հետևից էր անում, այսինքն՝ աշխատում էր չինովնիկների հետ՝ աշխատեցնելով «ձեռքերը տաքացնելու» տեխնոլոգիան, և հանուն գյուղացու ձեռք էին բերում պարարտանյութ, սակայն շատ անորակ։ Բայց հիմա դա էլ չկա, հազար անգամ ասել ենք, որ գյուղացու փոխարեն՝ բանկերին ֆինանսավորելը պարզապես հանցագործություն է։ Որևէ ցիվիլ երկրում բանկերին չեն ֆինանսավորում, որպեսզի դրանք մեծ զեղչերով վարկեր տան գյուղացուն։ Այ մարդ, այդ գումարը տվեք գյուղացուն»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Իտալացու ճակատագիրը կորոշվի արդեն փետրվարին:
Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում եւ սա իսկապես շրջադարձային իրադարձություն է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ագրագյուղացիական միավորում» հ/կ փոխնախագահ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում անասնագլխաքանակը գնալով կրճատվում է, ավելին՝ վերջին 15 տարիների ընթացքում նման կրճատում չէր գրանցվել, ինչպես եղել է նախորդ մեկ տարվա ընթացքում։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2019թ․ փետրվարի 6-ին Թուրքիայի քաղաքացիների որոշ խմբերի համար վիզաների ազատականացման հրամանագիր էր ստորագրել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ այսօր Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ խոսում էր իր ղեկավարման օրոք մեր երկրում մարդու իրավունքների մասին՝ հիշելով Հայաստանում ընտրողական արդարադատության, քաղաքական հիմքով հարուցվող գործերի, զանգովի արդարադատության, մարդու արժանապատվության ոտնահարումների, ատելության քարոզչության…
Էլմիրա Հեքեքյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա ս. թ. փետրվարի 22-ին 18:00-19:30, հրաժեշտի արարողությունը և թաղման կարգը՝ փետրվարի 23-ին 11:30-12:30 Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին։
«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի նախկին պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունների դեպքի հետ, որը բացահայտելու մասին հայտարարել է ՀՀ ոստիկանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ։
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը: Այս մասին հայտնեցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից: Էլմիրա Հեքեքյանը շուրջ 43 տարի նվիրել է հայկական հեռուստատեսության կայացմանն ու զարգացմանը:
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Թուրինի «Յուվենթուսի» հետ առաջին խաղի սպասումների մասին, որը տեղի կունենա փետրվարի 20-ին:
: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Փետրվարի 19-ին տեղի ունեցավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ (ՎԶԵԲ) Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը, որի շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ շնորհեց ֆինանսական կառույցներին և գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում:
Փետրվարի 20-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Այն Հայաստանում պրոֆեսիանալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box-ը, որը ծառայելու է որպես նորարարական թատերական հարթակ երիտասարդ արվեստագետների համար:
«Իսկ եթե որևէ մեկը թույլ կտա իրեն արագացնել այդ գործընթացը, դա կլինի այն ուժը, որն ուզում է տապալել ամբողջ արցախյան հարցը: Այդ հարցում շտապողականությունն ավելի վատ է»,- հավելեց նա:
Երևանի պետական համալսարանում ենթադրյալ չարաշահումների բացահայտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղոդագրությամբ և տեսանյութով տրամադրված տեղեկատվության կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության երեք պատգամավորներից բաղկացած խումբը որոշել է դուրս գալ կուսակցությունից:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբլեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համախառն ներքին արդյունքի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%։
Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
Ռուսաստանն իր զենքով նշանառության տակ կպահի ոչ միայն այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ, սպառնալիքի դեպքում՝ հենց ԱՄՆ-ը:
«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին կայցելի Երեւան: