![](/banners/BeFunky-design.jpg)
«Դիբալայի փոխանակումը Սալահով՝ ֆանտազիա է, բայց տեսնենք, թե ինչ տեղի կունենա ամռանը». «Յուվենթուսի» մարզական տնօրեն
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/DzwbDQiXcAAM_eX.jpg)
Ֆաբիո Պարատիչին հերքել է տրանսֆերային շշուկները:
«Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտարարել է, որ տվյալ պահին տեղեկությունն այն մասին, որ թուրինցիներն ուզում են Պաուլո Դիբալային փոխարինել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահով, չի համապատասխանում իրականությանը:
«Հիմա դա ուղղակի ֆանտազիա է, մենք դեռ փետրվարի մեջ ենք, և մենք չգիտենք, թե ինչ տեղի կունենա հունիսին»,- ասել է Պարատիչին Radio Rai-ի եթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ արգենտինացին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը