
«Չելսին» կհեռացնի Մաուրիցիո Սարիին, եթե Լիգայի գավաթի եզրափակչում թիմը պարտվի «Մանչեսթեր Սիթիին»

Իտալացու ճակատագիրը կորոշվի արդեն փետրվարին:
Ռոման Աբրամովիչը կարող է զրկել Մաուրիցիո Սարիին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից, եթե Լիգայի գավաթի եզրափակչում ակումբը պարտվի «Մանչեսթեր Սիթիին»:
Ըստ The Guardian-ի տեղեկության, լոնդոնցիների 2 մոտակա խաղերը՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Մալմիոյի» դեմ և Լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ, կարող են ճակատագրական լինել Սարիի համար, եթե թիմը պարտություններ կրի: Իտալացու ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի անձամբ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը:
Փետրվարի 21-ին տեղի կունենա «Չելսի»-«Մալմիո» խաղը: Լիգայի գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Սիթիի» դեմ փետրվարի 24-ին է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը