Բաժիններ՝

«Ես մեծ ցանկություն ունեմ խաղալ այնպիսի մրցակցի հետ, ինչպիսին «Յուվենթուսն» է». Դիեգո Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Թուրինի «Յուվենթուսի» հետ առաջին խաղի սպասումների մասին, որը տեղի կունենա փետրվարի 20-ին:

«Պետք է պայքարենք, ինչպես միշտ: Կխաղանք մեր ոճով, որը ցուցադրում ենք յուրաքանչյուր խաղում: Ես մեծ ցանկություն ունեմ խաղալ այնպիսի մրցակցի հետ, ինչպիսին «Յուվենթուսն» է: «Ատլետիկոն» հանդիսանում է Չեմպիոնների լիգայի գլխավոր ակումբներից մեկը, իսկ հպարտությունը գերազանց մոտիվացիա է:

Եզրափակի՞չ: Ոչ, սա 1/8 եզրափակիչն է: «Յուվենթուսն» ուժեղ մրցակից է, նրանք գերազանց մարզիչ ունեն: Մենք պետք է օգտագործենք մեր բոլոր խաղաքարտերը: «Յուվենթուսի» ուժեղ կողմը հանդիսանում է հենց ակումբը, բայց մենք էլ ենք աճել վերջին տարիներին: Տվյալ պահին ոչ ոք առավելություն չունի:

Ռոնալդուն գերազանց ընտրություն կատարեց, նա ընդունեց կարևոր մարտահրավեր»,- Սիմեոնեին է մեջբերում «Յուվենթուսի» պաշտոնական Թվիթերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս