Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում թվարկել է իր առաջիկա հիմնական անելիքները: Նա մասնավորապես գրում է.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով:
Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում:
Վենեսուելան կարող է 25 պետություններից ստանալ մոտավորապես 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն:
Այսօր կառավարության նիստում Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում քաղաքացու պայուսակից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Պետական պատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Russai Today» հեռուստաընկերության կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը կարծես թե լայն արձագանք չգտավ ներհայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակներում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն չի ժխտել, բայց ուղղակիորեն չի էլ հավաստել Իրանի հրթիռային ծրագիրը սաբոտաժի ենթարկելու ծրագրի առկայությունն ԱՄՆ-ում, որի մասին գրել են զանգվածային լրատվամիջոցները:
Սպիտակում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է։
Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետեւանքով ծանր վերքեր է ստացել մեկ մարդ:
Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալն այն որոշումն է, որն անհրաժեշտ է Հարավային Ամերիկայի այդ երկրին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
«Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման մեր ռազմավարության և քաղաքականության ուղղությամբ: Եվ այստեղ ԱԺ-ն ու Արդարադատության նախարարությունն էլ անելիք ունեն»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության գործունեության 5-ամյա ծրագրին:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզը հայտարարել է, թե չի պլանավորում պաշտոնաթող լինել, չնայած բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների կոչերին, որոնք ավելի քան մեկ շաբաթ տեղի են ունենում կարիբյան այս երկրում:
«Ինչո՞ւ է այսքան «համեստ» Նիկոլ Փաշինյանը». Էդուարդ Շարմազանով
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:
2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դիտարկում է հումանիտար կազմակերպություններին ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից դուրս բերելու եւ այդ երկիր այցելելու արգելքը չեղարկելու հնարավորությունը:
Փետրվարի 14-ի, ժամը 19.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «Օպել» և «ԳԱԶ-172421» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի ուղևորուհի 55-ամյա Ալիսա Սահակյանը տեղում մահացել է. «Օպել»-ի, «Միցուբիշի»-ի վարորդները և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) փետրվարի 15-ին մերժել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությանն այդ երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները մասին, որի զոհ է դարձել 45 մարդ:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Փետրվարի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը դեռ չի շտապում տեղեկություններ հաղորդել նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետների մասին:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերստին սպառնացել է նրանց, ովքեր Խուան Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի նախագահ։
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։