Եվրոպական ճարտարապետության ապագան եւ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի շուրջ ստեղծված իրադրությունը կդառնան փետրվարի 15-ին Մյունխենում բացվող անվտանգության միջազգային խորհրդաժողովի գլխավոր թեմաները:
Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը փետրվարի 14-ին մասնակցել է «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով քննարկմանը:
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորներն արդեն սկսել են ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջիններից է 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու առումով:
Ուիլյամ Բարն ստանձնել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի – արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնը:
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Չնայած երիտասարդ տարիքին, Մաշադյան կրտսերն արդեն միլիոնատեր է, թեպետ հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը՝ դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի:
Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները. քննարկում (ուղիղ)
«Իրավունք» թերթը գրում է. «Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց եւ ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի Եվրամիության կողմից Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հասնելու ջանքերը, հատկապես «բեքստոպի»՝ վիճելի պաշտպանական մեխանիզմի մասով, որը կոչված է թույլ չտալ ֆիզիկական սահմանի հայտնվելը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ:
«Իրատես» թերթը գրում է. «Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխի եկամուտը ավելի կարևոր է, քան պետական եկամուտը, Հայաստանի Հանրապետությունում շոշափելիորեն թոշակ չի ավելանա, 300, 500, 1000 դրամով՝ գուցե, բայց պրոբլեմն այն է, որ այսօր Սերժ Սարգսյանի և նրա կլանի եկամուտներն ավելի կարևոր են համարվում»։
Համառոտ անդրադառնանք այօսր ընդունված կառավարության ծրագրի էներգետիկայի զարգացմանը վերաբերող հատվածին, հատկապես, որ այնտեղ առկա են որոշակի անորոշություններ։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված: «Ermenihaber.am»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրաֆիտիները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բյուջեի ընդունման օգտին, որը թույլ է տալիս ֆինանսավորել պետական հիմնարկությունների գործունեությունը:
Ի վերջո, ոչ ոք չի կարող ժխտել, որ իրավիճակը բարելավելու ցանկությունը մեծ է։ Այլ բան է, որ կարողություններն են սահմանափակ։ Եվ եթե երկրում բան չի փոխվում, ոչ Էդմոն Մարուքյանն է մեղավոր, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ԶԼՄ-ները, ոչ էլ միջազգային հանրությունը։
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության համար դեռևս շարունակում է խնդրահարույց մնալ գործադիր իշխանության ընտրովի մարմինների հետ աշխատանքը: Խոսքը, հասկանալի է, ՏԻՄ համակարգի մասին է: Քանի որ արդեն ամբողջովին վերահսկելի են մարզային կառույցները, կառավարությունը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով «կանտրոլի» տակ պահել բոլոր քաղաքապետներին ու գյուղապետներին:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի՝ գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը»:
Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական վերհսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հետ է ուղարկել Թուրքիայից Կալնինիգրադ շրջան ներկրված 19 տոննա խնձորը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում:
Փետրվարի 14-ին, ժամը 23։40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «2018 թ. վերջին օրը բոլորս իմացանք, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրանալու է: Տարբեր լուրերի համաձայն, սա իշխանությունների համար անակնկալ չի եղել. նրանք նախապես իմացել են, ուղղակի դա թողել են վերջին պահին՝ նախատոնական «սոուսով» մատուցելով:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Մարտի 1-ի գործով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. հավաքվել են առաջին նախագահը, պաշտպանության, անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողվի նախագահ, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «քավորությամբ» որոշել, թե հարցերի ինչ ցանկ պետք է առաջադրվի` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանած ԼՏՊ-ին։
«Ժամանակ» թերթը գրում է. «2018թ. սեպտեմբերի 25-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչելու մասին, բայց նա միայն ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը չէր, այլ միաժամանակ՝ նաև Կատարում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները հասնեն նրան, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մինչեւ մայիս հրաժարական ներկայացնի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, որի ագրեմանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լևոն Մարտիրոսյանը.
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար միավորում ուղարկելու փաստը լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում եւ սոցցանցերում:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, եւ որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անփորձ իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել՝ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում յուրացնել տեխնիկական պարզագույն գրանցվել-քվեարկելու հմտությունները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում լարված իրավիճակ էր՝ կառավարություն-ընդդիմություն բախումն ակնհայտ էր։ «Լուսավոր Հայաստանի» անդամների քննադատությունից վրդովված Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․