
Ռուսաստանի վիճակագրական ծառայությունն արձանագրել է 2012թ-ից ի վեր տնտեսության ռեկորդային աճ

Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով՝ երկրում ՀՆԱ-ի աճը 2018-ին նախնական գնահատականներով կազմել է 2.3 տոկոս: Տնտեսության աճի տեմպերը 2018-ին դարձել են ամենաբարձրը 2012թ-ից հետո, երբ աճը կազմել էր 3.7 տոկոս: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
2013-ին արձանագրված տվյալներով՝ Ռուսաստանում վերջին տարիներին ՀՆԱ-ի աճի գնահատականը 1.8 տոկոսից չէր բարձրացել, ամենավատ ցուցանիշը գրանցվել էր 2015թ-ին, երբ ՀՆԱ-ն նվազել էր 2.5 տոկոսով:
ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով 2018թ-ին կազմել է 103 տրլն 626.6 մլրդ ռուբլի: