Բաժիններ՝

Բերտ վան Էսի հուշագրությունները մրցանակի են արժանացել

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բարտ վան Էսը «Կոստա»(Costa Book Award) գրական մրցանակի գլխավոր պարգեւի դափնեկիր է դարձել տարվա լավագույն գրքի համար: Հունվարի 29-ին իր կայքում այս մասին հայտնել է մրցանակի կազմկոմիտեն։

«Տարվա ծածուկ գանձը»,- մեջբերում է կայքը մրցույթի ժյուրիի անդամների կարծիքն այդ գրքի մասին: Նրանց համոզմամբ՝ վան Էսի հուշագրությունները «սենսացիոն եւ կլանող» մի գիրք են, որը «լույս է սփռում մեր ժամանակի մի քանի առավել կարեւոր խնդիրների վրա»:

Կազմկոմիտեի հաղորդագրության մեջ ընդգծված է, որ առաջնության դափնին վան Էսին տալու՝ժյուրիի որոշումը եղել է միաձայն: Գլխավոր կատեգորիայում մրցանակի չափերը կազմում են 30 հազար ֆունտ ստեռլինգ (39,5 հազար դոլար):

«Կոստա» մրցանակը համարվում է առավել հեղինակավոր պարգեւներից մեկն անգլալեզու գրականության բնագավառում, թեեւ դրան հավակնել կարող են սոսկ Բրիտանական կղզիների, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի գրողներն ու բանաստեղծները: Այն շնորհվում է 1971 թվականից եւ մինչեւ 2006 թվականը կոչվում էր Ուիթբրեդյան (Whitbread Book Award) մրցանակ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս