Մեղրը կօգնի նիհարել
Ոչ բոլոր կանայք կարող են հավատալ, որ մեղրը կօգնի նիհարել, բոլորին հայտնի է, որ քաշ կորցնելու առաջին կանոնը ճաշացանկից քաղցրը հանելն է: Սակայն, ինչպես գրում է steptohealth.ru կայքը, մեղրը հիանալի միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարելու հարցում:
Մեղր օգտագործել խորհուրդ է տրվում նրանց, ովքեր դիետա են պահում՝ չնայած այն հանգամանքին, որ մեղրն ավելի շատ կալորիաներ է պարունակում, քան շաքարը: Հարցն այն է, որ մեղրն ավելի քաղցր է, հետևաբար՝ ավելի քիչ մեղր կարող եք օգտագործել, քան շաքար: Դա նշանակում է, որ դուք ավելի քիչ կալորիաներ կօգտագործեք՝ շաքարը փոխարինելով մեղրով:
Բացի դրանից, մեղրը պարունակում է օգտակար նյութեր, վիտամիններ, իսկ շաքարը, բացի քաղցր համից, օրգանիզմին որևէ օգուտ չի տալիս: Այն օգնում է ազատվել սթրեսից, անքնությունից, կանխարգելում է շնչառության հետ կապված խնդիրները, և այլն:
Նիհարելու համար մեղրը կարելի է օգտագործել մի քանի եղանակով`
1. Առավոտյան սոված վիճակում կարող եք խմել դարչինով և մեկ գդալ մեղրով ջուր:
2. Կաթնաշոռի և մի քանի կտոր խնձորի վրա կարելի է ավելացնել մեղր և ստանալ հետաքրքիր դեսերտ:
3. Նախաճաշին կարելի է խառնել և օգտագործել վարսակի շիլան, կաթը և մեղրը:
Թարգմանությունը՝ 168.am-ի