Հարավային Կորեայի դատարանը վճռել է, որ երկրի իշխանությունները եւ նավի սեփականատեր ընկերությունը պետք է փոխհատուցում վճարեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից ողջ մնացածներին եւ նրանց ընտանիքներին:
Դանակահարություն Երևանում․ կասկածյալը հայտանբերվել է:
ՀՀ Քննչական Կոմիտե Հավանած էջ · Հենց նոր ·
Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի գործով առաջադրվել են մեղադրանքներ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորակոչիկներին 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսի եթեւեկությանը խոչընդոտելու, այն կանգնեցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1979թ. ծնված Գ.Հակոբյանին և 1996թ. ծնված Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Գ.Հակոբյանի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Մ.Ոսկանյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր երկրորդ անգամ նշանակվեցի վարչապետ:) Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ հայ ժողովրդին»:
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում այսօր նախատեսված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Բրիտանական տնտեսությունը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կենսունակ կմնա առանց համագործակցության վերաբերյալ համաձայնագրի, թեպետեւ կտուժի այս սցենարի իրականացման դեպքում:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում, բացի ԱԺ ղեկավար կազմի ընտրության հարցերից, ընդգրկված է նաև կառավարության առաջարկությամբ՝ «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագծի քննարկումը և կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին:
Դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի համար շուրջօրյա խնամք եւ թանկարժեք դեղորայք են պահանջվում, ընտանիքը ֆինանսական օժանդակություն է խնդրում նրա բուժման համար:
Եվրոպական երկրները չեն տիրապետում ֆինանսական հաշվարկների մեխանիզմի գործարկման անհրաժեշտ ենթակառուցվածքի, որը կոչված է փոխարինել SWIFT համակարգը եւ շրջանցել Թեհրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները:
«Տարիներ շարունակ մարդասպանի կինը լկտիաբար խաբել է հասարակությանը, կառուցել է ստի և կեղծիքի պատ և դրա դիմաց վճարվել է արտասահմանյան գրանտներով։ Ինձ այս գործում ներքաշել են, երեք տարի առաջ մարդասպանը լկտիություն ունեցավ՝ ինձ դատի տվեց իր պատվի և արժանապատվության հայցով»։
Մանրամասներ Արարատում հնչած կրակոցներից․ ոստիկանները 29-ամյա տղամարդու են բերման ենթարկել:
«Երկրապահ կամավորականների միության համագումարը տեղի կունենա այն ժամանակ, երբ վարչության նիստը կայանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արտահերթ համագումարի հարցը որոշվում է վարչության նիստի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հավաստիացնում է՝ բոլոր ջանքերը կգործադրի՝ բոլոր պատգամավորների նախագահը լինելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նաև հավաստիացրեց, որ խորհրդարանում արդարություն է հաստատելու:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նրա նշանակվելու առթիվ, հույս հայտնելով, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցյալ շաբաթ մանրամասն վերլուծել եմ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված հիմնական խնդիրները և ցավով փաստել, որ համաձայնագիրը այս տարի ԵՄ-ի կողմից չի վավերացվի:
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբից հեռացավ հերթական` 10-րդ ֆուտբոլիստը:
Արամի 23-ի շենքի հետ կապված Մշակույթի նախարարությունը շատ տքնաջան աշխատանք էր կատարել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ իմանալով շենքի պատի փլուզման դեպքի մասին, ինքը գնացել է այնտեղ՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այլևս մակույթի նախարար չէ:
եր աղբյուրների փոխանցմամբ՝ ճիշտ է՝ ոչ այն ծավալով, ինչ նախկինում, սակայն Ս. Սարգսյանը շարունակում է իր ծավալային տարբերություն կա, բայց ամեն դեպքում դրանք շարունակվում են։
Եվրամիությունը հունվարի 14-ին նամակ կհղի Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որը կպարզաբանի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում Իռլանդիայի սահմանի մասին կետը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Այո, կանոնակարգով սահմանված չէ և, ես կարծում եմ, որ դա դիտավորյալ է արվել նախկինում, որպեսզի մեծամասնությունը հնար ունենա տարբեր իրավիճանկներում տրաբեր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընդդիմությունների հետ, որովհետև ընդդիմությունները կարող էին շատ ավելի շատ լինել»:
Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը:
23 տարի առաջ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները, նրանց հարազատները, գործընկեր բժիշկներն այսօր հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ներում չշնորհել Մհեր Ենոքյանին, ինչի դեմ ուղղված նրանք մոտավորապես 1300 ստորագրություն հանձնեցին ՀՀ կառավարության նամակների բաժնի ղեկավարությանը և պահանջեցին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։