«Իմ քայլը» խմբակցությունը քննարկել է հանրային արձագանք ստացած օրենքների նախագծեր, բայց չեն ասում՝ որոնք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ խմբակցության նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են նաև հանրային արձագանք ունեցող երկու օրենքի նախագծեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Քննարկվել ենք ներքին աշխատանքային հարցեր: Քննարկել ենք նաև երկու օրենքի նախագիծ»,- ասաց Մակունցն ու չցանկացավ նախագծերի վերաբերյալ մանրամասներ փոխանցել:

Սակայն նա նշեց, որ դրանք հանրային արձագանք ունեցող նախագծեր են: Խմբակցությունը, երբ վերջնական կհստակեցնի իր մոտեցումները, կհրապարակի դրանք:

«Մեզ համար ևս կարևոր է, որ նախագծերը, որոնց վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում, հանրայնացնենք»,-ասաց Մակունցը:

Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ծրագրի փաթեթը դեռ չեն ստացել, որ քննարկեն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031