Իրաքցի գիտնականն ԻՊ-ին օգնել է քիմիական զենք ստեղծել. The Washington Post
Իրաքցի գիտնական Սուլեյման ալ Աֆարին, որն աշխատում էր հանրապետության արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարարությունում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնել է քիմիական զենք ստեղծել, երբ զինյալները 2014 թվականին գրավել են նրա հայրենի Մոսուլ քաղաքը: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է The Washington Post թերթը, որը հարցազրույց է վերցրել 52-ամյա երկրաբանից, ով գտնվում է Իրաքյան Քրդստանի բանտում։
Նա պատմել է, որ զինյալներն իրեն առաջարկել են «օգնել քիմիական զենք ստեղծել»: Գիտնականը խոստովանել է, որ դրա մասին քիչ բան գիտեր, բայց, այդուհանդերձ, համաձայնել է ահաբեկիչների հետ աշխատել եւ 15 ամիս հսկողություն է իրականացրել իպրիտի արտադրության նկատմամբ: Նրանք (ԻՊ-ն) դարձան իշխանություն, եւ դրանից հետո մենք սկսեցինք աշխատել նրանց օգտին: Մենք ցանկանում էինք աշխատել, որպեսզի մեզ վճարեին: «…» Նրանք ոչ ոքի չԷին ստիպում»,- ասել է ալ Աֆարին, որն սպասում է մահվան դատավճռի ի կատար ածվելուն:
Չնայած Իրաքում քիմիական զենքի արտադրության ԻՊ-ի լաբորատորիաների վերացմանը, ինչպես պնդում է The Washington Post-ը, վկայակոչելով իրաքյան իշխանություններին, զինյալները կարող էին մի քանի արտադրական օբյեկտներ ու քիմիական նյութեր կարողացան տեղափոխել եւ թաքցնել Սիրիայում: Բացի այդ, նշում է թերթը, գիտնականների հետազոտությունների արդյունքներն ահաբեկիչները պահում էին հիշող սարքերում, որոնք նրանք իրենց հետ տարել են պարտությունից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: