Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է «Արսենալ»-ում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլը դեկտեմբեր ամսվա ընթացքում լավագույն է «Արսենալ»-ում:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Սաութհեմփթոն»-ի դարպասն ուղարկած գնդակը, ըստ երկրպագուների քվեարկության, լավագույնն է: Մխիթարյանը գոլը խփել էր «զինագործների» ֆուտբոլիստների 19 փոխանցումներից հետո: Հայ կիսապաշտպանը այդ խաղում դարձել էր նաև դուբլի հեղինակ:

Այժմ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ոտքի վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա փետրվարին միայն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031