
Սիմոն Մարտիրոսյանը քվեարկել է հանուն մարզիկների լավ ապագայի

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է հայրենի գյուղում և քվեարկել է մարզիկների լավ, բարեկեցիկ ապագայի համար:
«Անշուշտ գնացել եմ քվեարկության և կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը: Քվեարկել եմ հանուն մարզիկներ վաղվա օրվա, հանուն մեր երկրի լավ ապագայի և բարգավաճ երկրի»,-«Արմենպրես»–ի հետ զրույցում ասաց աշխարհի չեմպիոն Մարտիրոսյանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտրող