«8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ». ՀՀ ոստիկանություն

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է:

Տեղեկացնում ենք, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. անհատական տվյալներով (ըստ երևույթին Ք.Թ.-ն ազգանվան և անվան սկզբնատառերն են)։

Հիշեցնում ենք, որ ոստիկանության ուժերով նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակման պահը հայտնաբերվել են մոտ 2.700 մահացած անձանց տվյալներ։

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31