«Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել». Գեղամ Մանուկյան
ՀՅԴ կուսակցության պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր օր, նոր՝ պայքար: Բարի լույս։ Ամեն ինչ նոր է սկսվում միայն։ Դաշնակցության օրն երեկ էր, այսօր, ու հատկապես՝ վաղը։ Գնում ենք առաջ, մեր հավատարմությունը հայտնելով մեր հողին ու մեր հայրենակցին։
Առաջիկայում կրճատվող հազարավոր աշխատողներին, պարտադիր կուտակայինի սև հետևանքները զգացող, այս օրերին մոլորյալ երիտասարդին, ասֆալտին լոկ ցուցադրության համար պառկեցվող անմեղ քաղաքացիներին (մեղավորները թող դատվեն դատարանով), ու հատկապես՝ մեր Արցախ աշխարհին ու արցախցուն պաշտպանողը էլի մենք ենք՝ Դաշնակցությունը։
Չենք խոսի խորհրդարանական ամբիոններից (այնտեղ խոսող այլեւս դժվար թե որեւէ մեկը լինի այդ թեմաներով), հազար ու մի հարթակ կա։ Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել։
Հ.Գ. 1996-ին ճիշտ այս օրը դատարանում տեր-պետրոսյանական ռեժիմի քաղաքական բիրտ ճնշումներին հակառակ, Դաշնակցությունն արդարացվեց անմիտ մեղադրանքներից։
1997-ին, ճիշտ այս օրը հանգուցյալ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւս արդարացվեցին դատարանի դահլիճում, մնալով կալանքի տակ։
Հ.Հ.Գ. Ու ամենակարեւորը՝ 1991-ին ճիշտ այս օրը Արցախում Դաշնակցության քաղաքական հզոր ներկայության ու ազդեցության շնորհիվ, արկերի տակ արցախցին Հանրաքվեով ԱՅՈ ասաց անկախությանը։ Այն երբեք թույլ չենք տա զիջել։ Թույլ չենք տա Արցախի հարցում որեւէ զիջում»։
ՆՈՐ ՕՐ, ՆՈՐ՝ ՊԱՅՔԱՐ։ Բարի լույս։ Ամեն ինչ սկսվում նոր է միայն։ Դաշնակցության օրն երեկ էր, այսօր, ու հատկապես՝ վաղը։…
Gepostet von Գեղամ Մանուկյան am Sonntag, 9. Dezember 2018