
«Այդ մարդկանց դիրքորոշման հետ որևէ մեկը Հայաստանում չի կարող հաշվի չնստել». Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ընտրազանգվածի մասին

«Այն որոշումները, որոնք կայացրել ենք թե հեղափոխության ընթացքում, թե մինչ օրս, բոլորը եղել են կոլեգիալ քննարկման արդյունքներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Ես հպարտանում եմ այն թիմով, որով հիմնադրվել է «Լուսավոր Հայաստանը»: Այդ թիմը որևէ սխալ որոշում չի կայացրել»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հարգանքով է մոտենում քաղաքացիների քվեարկությանը. «Հարգանքով եմ մոտենում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի օգտին: Եթե իմանամ, որ որևէ մեկը փողով է ընտրել, հարգանքով չեմ մոտենա։ Բայց որքան հասկանում ենք՝ չի եղել նման իրավիճակ, ուրեմն հարգանքով ենք մոտենում, ուրեմն կան մարդիկ, որոնք ունեն այդ սկզբունքային դիրքորոշումը, և այդ մարդկանց դիրքորոշման հետ որևէ մեկը Հայաստանում չի կարող հաշվի չնստել»։