«Իմ քայլի» հաղթանակը դրական կանդրադառնա Հայաստանի ժողովրդավարական զարգացման վրա. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։ Այս մասին նշված է «Ֆեյսբուք»-ի Վրաստանում Հայաստանի դեսպանության էջում։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տպավորիչ էր, որը դրական կանդրադառնա Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։

«Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել, որ Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների էլ ավելի կխորանան»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին շնորհավորանքի և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։ Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանին՝ որպես բարեկամական երկիր և հուսալի գործընկեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31