Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ է։
Դեկտեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել ուսումնամարզական թռիչք իրականացնող զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի օդաչուների հուղարկավորության արարողությունը:
Նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել բենզինի գնի թանկացման դեմ պայքարող ցուցարարների դեմ:
Արտերկրում գտնվող ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային եղանակով մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին:
ԵՊԲՀ և ՊՆ համագործակցության արդյունքում՝ համալսարանական հիվանդանոցի առաջատար բժիշկներ Արմեն Զարգարյանը և Դավիթ Ղամբարյանը 10 օր իրենց մասնագիտական գործունեություն են իրականացնելու Ջաբրաիլի հոսպիտալում: Բժիշկներին ուղեկցելու են կլինիկական օրդինատորներ:
Դեկտեմբերի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժնի սպասարկման տարածքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում կնոջ դի կա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։
ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 9-ին թեժ գիծը գործելու է շուրջօրյա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կարևոր քննություն է սպասվում:
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության միակ բաժնետեր հանդիսացող, Կիպրոսի Հանրապետությունում գրանցված «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 % բաժնետոմսերը (5000 բաժնետոմս) վերջինիս միակ բաժնետեր հանդիսացող «Ռոստելեկոմ Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության կողմից կօտարվեն «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի միջազգային մրցաշարում:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:
Ազգային Ժողովը սեպտեմբերին ընդունեց քրեական օրենսգրքի փոփոխությունները: Արդյունքում խստացվեցին պատիժները ընտրական հանցագործությունների համար, իսկ ոստիկանությունը ստացավ դրանց բացահայտման նոր հնարավորություններ:
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյսմոնտը հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանա ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
«Զինուժը» ներկայացնում է հայկական զինված ուժերի սպառազինության ամենահզոր հրթիռային համակարգերը, որոնք ի զորու են մի քանի մետրի ճշգրտությամբ մոխրակույտի վերածել հսկայական տարածքներ` մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:
ՀՀ դատավորների միության հայտարարություն է տարածել, որում կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների մեծ պատասխանատվությունը և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց: Հայտարարությունում ասվում է.
Շախմատի Հայաստանի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը 2019 թվականը կմեկնարկի Ջիբրալթարի միջազգային մրցաշարով:
Ժամը 10։50-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Hyundai մակնիշի 4398 Տ համարանիշի և Opel մակնիշի 34 TT 302 համարանիշի ավտոմեքենաները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։
Դեկտեմբերի 7-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
Նիգերիայի նախագահ Մոհամմադու Բուհարին փորձել է ցրել շշուկներն այն մասին, թե ինքն իբր մահացել է, ու իրեն փոխարինել է նմանակը: Սոցցանցերում ավելի վաղ ենթադրություններ էին արվում, որ իսկական նախագահի փոխարեն հասարակությանը կներկայանա ինչ-որ սուդանցի` Ջուբրիլ անվամբ:
Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական CashBack ակցիայով և Բանկի Pos տերմինալներով վճարումներ իրականացրած իր քարտապաններին գնումի/գնումների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով հետվերադարձի հնարավորություն է ընձեռում:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը շարունակում է ելույթները Հռոմի մրցաշարում:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարկական կազմակերպության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.