
Լևոն Արոնյանը մեկնարկում է London chess classic-ում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, կանանց հավաքականի անդամ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար: Այն անցկացվում է նոկաուտ մրցակարգով` պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: