«ՄՏՍ Հայաստանը» գնում է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության միակ բաժնետեր հանդիսացող, Կիպրոսի Հանրապետությունում գրանցված «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 % բաժնետոմսերը (5000 բաժնետոմս) վերջինիս միակ բաժնետեր հանդիսացող «Ռոստելեկոմ Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության կողմից կօտարվեն «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը: Այս որոշմանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է իր համաձայնությունը տալ դեկտեմբերի 12-ի նիստում:
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին, 2012թ. փետրվարին դարձել է «Ռոստելեկոմ» խմբի անդամ: Հայաստանում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն: