Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական CASHBACK ակցիա
Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական CashBack ակցիայով և Բանկի Pos տերմինալներով վճարումներ իրականացրած իր քարտապաններին գնումի/գնումների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով հետվերադարձի հնարավորություն է ընձեռում:
«Այս տարի՝ Բանկի 25-ամյակի կապակցությամբ ակցիան աննախադեպ է և տևելու է 25 օր՝ դեկտեմբերի 6-31-ը՝ ընդգրկելով ոչ միան Երևանը, այլև մարզերը: Այս օրերի ընթացքում Բանկը CashBack ակցիաներ է կազմակերպելու ավելի քան 250 խանութ- վաճառակետերում, առևտրի և սպասարկման ցանցերում. ասել է, թե մեկ մեծ CashBack ակցիայի շրջանակներում իրականացվելու են ավելի փոքրամասշտաբ 25 ակցիաներ՝ մեկ օր տևողությամբ: Յուրաքանչյուր օրվա գործընկերների ցանկին մեր քարտապանները կարող են ծանոթանալ Բանկի ֆեյսբուքյան էջում և կայքում՝ քեշբեքին նախորդող օրը»,-ասացին Կոնվերս Բանկում:
Բանկում նշեցին նաև, որ այս տարի իրականացվել է մոտ մեկ տասնյակ գումարի հետվերադարձի ակցիա, որոնցից միայն մեկի՝ Կանանց տոներին նվիրված ակցիայի շրջանակում հաճախորդներին է վերադարձվել մոտ 4.3 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2014թ ի վեր իրականացված նմանատիպ ծրագրերի շրջանակներում քարտապանները ստացել են ավելի քան 260 մլն դրամ:
«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս լոյալության ակցիաներով՝ իր քարտապաններին յուրաքանչյուրի գնումից գումարի հետվերադարձի ու բոնուս միավոր կուտակելու հնարավորություն ընձեռելով: Մեր հաճախորդները կուտակած միավորները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով Բանկի գործընկերային ցանցում»,-եզրափակել են Կոնվերս Բանկում:
Մանրամասները՝ այս հղումով: