Բաժիններ՝

Հայաստանում աղանդավորների թիվը 350.000-ից ավելի է

«Մենք դարերով պահպանել ենք մեր հավատքը, ինքնությունը: Բայց որպեսզի մարդկանց վերափոխեն, 1988 թվականից սկսել են ՀՀ հոգևոր արժեքները կամաց-կամաց վերացնել, ինչ արդյունքում այսօր ունենք գրանցված 67 կրոնական կառույց, որից 54-ը՝ աղանդավորական: Կա նաև 250 աղանդավորական կառույց՝ տարբեր անուններով:  Ընդգրկված մարդկանց ընդհանուր քանակը 350.000-ից ավելի է»,- այս մասին ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժածների և օգնության վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Նաև հավելել է. «Այսօրվա դրությամբ նրանք սկսել են քանդել Էջմիածինը, Վեհափառ հասկացությունը: Միջազգային ծրագրով քանդում են եկեղեցին ու հայ ազգի հավատքը: Ֆրանսիայում, որն աշխարհիկ պետություն է և հավատքին այդքան մեծ տեղ չի տալիս, ծայրահեղ պատժամիջոցներ կան: Մինչև 500.000 եվրո տուգանք ու 12 տարի ազատազրկում՝ կրոնական նորմերի, հանդուրժողականության խախտման համար: Մեզ մոտ կրոնական կառույցները պետություն են՝ պետության մեջ: Գիտեմ, որ միայն Էջմիածինն է վճարում հարկերը, որոնք կապված են աշխատավարձի հետ, բայց մնացած կառույցների մասին խոսք չկա, որովհետև հսկողություն չկա:

Այդ աղանդավորական կառույցներում ամեն աշխատավարձի, ամեն գործարքի 10-նորդը, պետք է անպայման տան հովվին՝ վերադասին, ու ամեն ժողովի ժամանակ էլ հանգանակություն պետք է անես: «Նոր սերունդ» շարժման առաջնորդ Ալեքսեյ Լեդյաևը մի անգամ ասաց, թե հավատքը բիզնես է, մարդիկ մեզ փող են տալիս, որ մենք իրենց շոու տանք»:

Նրա խոսքով՝ իրենք քայլեր անում են՝ եկեղեցին պաշտպանելու համար, բայց պետական մարմինների մասով ոչինչ չի կարող ասել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս