«ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը 10/33 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասի տարածքը շատ նեղ էր.

«Իմ երեխային դիտողություն արեցին, թե ինչու հետս մտավ քվեախցիկ, բայց այնտեղ ցանկացած անկյունից երևում էր՝ ոնց են քվեարկում։ Վատ է, որ այսպես է»։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ շտաբն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր է ստանում. «Տեխնիկական խախտումների վերաբերյալ են եղել, որևէ քաղաքական ահազանգ այս պահին չունենք։ Տեխնիկական ահազանգերով շտաբը զբաղվում է»։

Տեսանյութեր

Լրահոս