Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից

Վրաստանի կառավարությունում հրաժարվել են ԱՄՆ բարձրաստիճան առաջնորդների հետ ուղղակիորեն քննարկել ամերիկյան օգնության խնդիրները: Այդ մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի գրավոր հայտարարության մեջ։

«Վերջերս մենք Վրաստանի կառավարության բարձրաստիճան անդամներին հրավիրել ենք անմիջականորեն համագործակցել Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկենք մեր ռազմավարական գործընկերությունը և ԱՄՆ-ի օգնությամբ ցանկացած խնդիր։ Ցավոք, վրացական կողմը նախընտրել է չընդունել այդ հրավերը», – հայտնել է Դանիգանը։ Դեսպանը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում Վրաստանի կառավարության ընդունած որոշումները «երկիրը հեռացրել են իր եվրատլանտյան ապագայից»․ «Իշխող «Վրացական երազում» ցույց են տալիս օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունելու վճռականությունը, որը, ըստ ԵՄ-ի հստակ հայտարարության, անհամատեղելի է ԵՄ-ին անդամակցելու՝ Վրաստանի ձգտումների հետ», հիշեցրել է դիվանագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031