Մեր բանկային համակարգը պատրաստ չի եկամուտների համատարած հայտարարագրմանը. Ֆանյան
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Որպես ֆիզանձ՝ Հայաստանում հաշիվ ունեմ երկու բանկում՝ Ամերիայում և Արարատբանկում, փորձում եմ իմ հաշիվների քաղվածքը ստանալ եկամուտների հայտարարագիրը ճիշտ լրացնելու համար, պարզվում է՝ Ameriabank CJSC-ի online banking-ի միջոցով հնարավոր չի ներբեռնել հաշիվների քաղվածքը, ստիպված զանգել եմ բանկ (դեռ տարեսկզբին), խնդրել իմ հաշվի քաղվածքը՝ առանց կնիքի, իմ օգտագործման համար, տվել են ․xls ֆայլ protected sheet-ով, այսինք հնարավոր չի ctrl+f-ով որոնում անել, պարզվում է տեխնիկապես հնարավոր չի հաճախորդին ուղարկել editable ֆորմատով․․․
AraratBank OJSC-ի online banking-ով նույն պատմությունն է, փորձում ես քաղվածքը մեյլով ստանալ, ասում են պիտի ֆիզիկապես գաս-հասնես մասնաճյուղ, քեզ նույնականացնենք, նոր մեյլիդ ուղարկենք․․․
Համեմատության համար ասեմ, որ արտասահմանյան բրոքերային հաշվիցս փորձեցի քաղվածք ստանալ, մարդիկ շատ հասկանալի ձևով տրամադրում են տեղեկատվություն և՛ դիվիդենտների, և՛ capital gain-ի մասին։
Էլ չեմ ասում, որ լիքը բան հենց հաշվետվության ֆորմատի մեջ է անհասկանալի, օրինակ, վարկային գիծը, որն անընդհատ օգտագործել, մարել եմ, ինչպես պետք է լրացնել (չէ որ դա վարկ չի)․․․ և այլն․․․և այլն»։