ՀՀ իշխանությունն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար

Հայաստանը մոտ 2,4 մլրդ դրամ (մոտ 6,2 մլն դոլար) կհատկացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովն անցկացնելու համար, որը տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը։

Միջոցառման համար սկզբում հատկացվել էր 2 մլրդ 219 մլն դրամ։ Այսօր կառավարության նիստում որոշվեց գումարն ավելացնել ևս 179 միլիոնով, որը կպահանջվի մի շարք ներկայացուցչական ծախսեր հոգալու համար։

Միջոցառումը կանցկացվի Երևանի կենտրոնի մի քանի հյուրանոցներում, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում։

Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը հյուրընկալում է միջազգային ֆինանսական կազմակերպության տարեկան ժողովը։ Ակնկալվում է, որ հանդիպմանը և ուղեկցվող գործարար համաժողովին կմասնակցեն շուրջ 2 հազար ֆինանսիստներ և ներդրողների, այդ թվում՝ աշխարհի առաջատար բանկերի ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031