![](/banners/BeFunky-design.jpg)
Արման Ե.-ն կալանավորվել է
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/kalanq.jpg)
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 33-ամյա Արման Ե.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: