
60-ամյա Մանիշակ Հ.-ն տեղափոխվել է բաժին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները Մասիս քաղաքի Մարտիրոսյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 60-ամյա Մանիշակ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: