Բաժիններ՝

Հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները նախատեսվում է հարկել ակցիզային հարկով

Շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքները առաջարկվում է հարկել ակցիզային հարկով։ Դա լրացուցիչ հարկային եկամուտներ կբևեռացնի, նաև առողջապահության ոլորտի խնդիրներ կլուծի: Այս մասին րագրողների հետ հանդիպմանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը խոսեց հարկային բարեփոխումների մասին:

«Նախատեսում ենք ունենալ նաև ակցիզային հարկով հարկվող նոր ապրանքատեսակներ: Սկզբնապես քննարկվել են երեք ապրանքատեսակներ՝ բարձր շաքարայնություն պարունակող խմիչքներ, բջջային կապի օպերատորներ, շքեղ ավտոմեքենաներ, սակայն վերջին երկու գաղափարներից հրաժարվեցինք: Այս պահին մնացել է միայն բարձր շաքարայնություն պարունակող խմիչքներն ակցիզային հարկով հարկելու առաջարկը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է որպես չափորոշիչ ընտրել 100 գ հյութի մեջ 5 և ավելի գրամ շաքարի պարունակությունը»,- ներկայացրեց Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ այն լայն տարածում ստացող հարկատեսակ է աշխարհի շատ երկրներում: Այս նոր հարկատեսակը լուծում է նաև առողջապահական խնդիրներ:

«Հիմնական շարժառիթը լրացուցիչ հարկային եկամուտներ բևեռացնելն է, բայց եթե այդ ճանապարհին կարող ենք լուծել առողջապահության նախարարության խնդիրներից, շատ ավելի լավ»,- եզրափակեց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31