Ինչու է վիտամին B2-ի անբավարար մակարդակն այդքան վտանգավոր, և ինչպես այն ստանալ
B2 վիտամինը կարևոր է օրգանիզմի մի շարք գործառույթների համար, և դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել խնդիրների: Aif.ru-ի հաղորդմամբ՝ երբ օրգանիզմին չի բավարարում B2 վիտամինի մակարդակը, շուրթերի ծայրերին նկատվում են ճաքեր, մաշկի թեփոտում, բորբոքում:
Այս նշաններին հաճախ ուղեկցում են թուլությունն ու քնկոտությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ B2 վիտամինը մասնակցում է էներգիայի փոխանակմանը, և երբ դրա մակարդակը նվազում է, օրգանիզմին չի բավականացնում էներգիան:
Եվս մի կարևոր հանգամանք՝ B2 վիտամինի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմին կարող են չբավարարել նաև D, B6 վիտամինները, ֆոլաթթուն: Պատճառն այն է, որ B2-ն անհրաժեշտ է այս վիտամինների ակտիվացման համար:
Բացի այդ՝ այս վիտամինի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել դեմքի մաշկի յուղոտության: Կարող է վատանալ տեսողությունը, բարդ դեպքերում աչքերն արագ հոգնում են, բորբոքվում են կոպերը:
Վիտամին B2-ի մակարդակը կարող է չբավարարել շատերին, քանի որ մթերքներում այն քիչ քանակով է պարունակվում: Բացի այդ՝ դրա յուրացման համար կենդանական ծագման սպիտակուցներ են հարկավոր: Վիտամինը կարող է լավ չյուրացվել նաև առողջության հետ կապված մի շարք խնդիրների, դեղամիջոցների ընդունման դեպքում:
Մթերք, որն ամենաշատն է B2 վիտամին պարունակում
Այս վիտամիով հարուստ է լյարդը. 100 գրամ լյարդը մոտավորապես 1.6-2.2 մգ B2 վիտամին է պարունակում: B2 վիտամին պարունակում է նաև խմորիչը:
Անհրաժեշտության դեպքում հարկավոր է հավելումներ ընդունել, սակայն միայն մասնագետի նշանակմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը