Բաժիններ՝

Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարից մահացածների հարազատներին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր խորին ցավակցությունն է հայտնել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարից մահացած օդաչուների հարազատներին: Ավինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խորին ցավակցություններս եմ հայտնում փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Ավինյանը:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը Մարալիկի տարածաշրջանում էր, լեռներում։ Մահացել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31