![](/banners/BeFunky-design.jpg)
Ծաղկավաճառների գործը հասավ Վանեցյանին. yerevan.today
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/dsjjsdhdskj.jpg)
Կառավարության դիմաց վաղ առավոտ բողոքի ցույց էին անում ծաղկավաճառները։ «Հանրապետական» մարզադաշտի մոտ երկար տարիներ վաղ առավոտից ծաղիկ վաճառողները բողոքում էին, որ տեղի վարձը 500 դրամից աստիճանաբար հասել է 2000 դրամ։ Նրանք պահանջում էին վարձը իջեցնել 1000 դրամով, բացի այդ՝ ստեղծել մարդկային պայմաններ։
«Մի քանի տարի առաջ 500 դրամ ա եղել: Դրանից հետո սարքեցին 1000 դրամ, 1500 դրամ, հիմա էլ 2000 ենք վճարում: Ինչի՞ համար: Ոչ մի բան չի փոխվել, ոչ մի ներդրում չեն արել: Ծաղիկը նույն գինն ունի, մի օր թանկ, մի օր էժան, մի օր ծախվում է, մի որ չի ծախվում: Մենք ստաբիլ՝ տարին 365 օր, կանգնում ենք, օրական վճարում ենք 2000 դրամ: Իմաստը ո՞րն է: Գոնե ներդրում լինի, գոնե գնաս կանգնես մաքուր, փակ տարածք լինի»,- նշեց ծաղկավաճառներից մեկը:
Մեկ այլ ծաղկավաճառ էլ ներկայացրեց իրենց առաջնային պայմանը, որն է՝ «գումարի իջեցումը»: Ծակվաճառները նաև մարդկային պայմաններ են պահանջում, հատուկ տարածք, որ «տանիք լինի, տաքություն լինի»:
Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում