«Արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություն կա». Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը ներդրողների հետ 500 մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություն ունի արդյունաբերության ոլորտում։ Այս մասին Արագածոտնի մարզում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահի դրությամբ տարբեր իրավիճակներում քննարկման փուլում է մոտ 500 մլն դրամի ներդրում Հայաստանում արտադրության ոլորտում։ Երբ մյուս տարվա ընթացքում դրանք բարեհաջող իրականանան, մեր երկրի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ է կատարելու։ Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, որոնք պետք է փոխեն մեր երկրի տնտեսական կերպարը»,- ասաց Փաշինյանը։