«Այս ձևաչափով, այս գործիքակազմով նախաձեռնությունը ՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող»։ Արփինե Հովհաննիսյանը՝ եկամտահարկի՝ ՊԵԿ-ի նոր նախաձեռնության մասին
«Նոր նախաձեռնությունը, որը Կառավարությունը պատրաստվում է ներկայացնել ուղղակիորեն հարվածելու է անապահով խավի գրպանին»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ձևաչափով ՀՀ քաղաքացիներին դիմելով՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար և ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ խոսքը ՊԵԿ-ի՝ շրջանառության մեջ դրված այն նոր գաղափարի մասին է, ըստ որի՝ 2020թ-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրումը, համաձայն որի՝ կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ:
Նախաձեռնությունն արդեն իսկ արժանացել է հանրության կոշտ հակազդեցությանն ու դժգոհությանը։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ դա նշանակում է, որ, օրինակ, եթե գյուղացին աճառում է իր մթերքը, այսինքն՝ ինքնազբաղված անձինք, պետք է վաճառքից գոյացած իրենց եկամուտը հայտարարագրեն։ Կամ, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, որոնք իրենց ընտանիքը պահելու համար ուղարկում են որոշակի գումար, այդ գումարը ստանալիս նրանց ընտանիքի անդամները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտը։
«Այս ամենով ամեն ինչ սկսվում է և ոչ ավարտվում։ Ըստ նախագծի՝ հայտարարագրելուց հետո այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե։ Սա նշանակում է, որ եթե ձեզ 100 դոլար գումար են ուղարկե, դրա 23 տոկոսը պետք է գնա պետական բյուջե։ Սա անթույլատրելի է։ Այն եղանակով, որով ներկայացվել է այս նախագիծը, ուղղակի չի կարելի թույլ տալ, որ այն կյանքի կոչվի և իրականություն դառնա»,-ներդրվող նախագիծն է մեկնաբանել ԱԺ փոխնախագահը։
Նա հավելել է նաև, որ երկար տարիներ ծանոթ լինելով հակակոռուպցիոն պայքարի գործիքներին և քաջածանոթ լինելով նաև այն երկրների փորձին, որոնք անցել են համատարած հայտարարագրման, ինքը կարող է միանշանակ պնդել, որ այս ձևաչափով, այս գործիքակազմով նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում կյանքի կոչվել չի կարող։
«Ես իմ իրավասությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որպեսզի այս նախագիծն իրականություն չդառնա»,-եզրափակել է Ա. Հոհշվհաննիսյանը։
Gepostet von Arpine Hovhannisyan am Montag, 19. November 2018